Կաննի կինոփառատոնի ընթացքում ՊՇՌ թեստերի վրա ծախսվել է ավելի քան 1 մլն դոլար

Armenpress 20:08, 21 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կաննի կինոփառատոնի կազմակերպիչներն ավելի քան 1 միլիոն ԱՄՆ դոլար են ծախսել այցելուների կորոնավիրուսային թեստերի վրա: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Variety-ն:

Ընդհանուր առմամբ թեստավորվել է շուրջ 28 հազար հյուր: ԵՄ քաղաքացիներին թույլատրվել է չանցնել հետազոտություն՝ պատվաստման վերաբերյալ տեղեկանք տրամադրելու պարագայում:

Կաննի կինոփառատոնն այս տարի անցել է հուլիսի 6-17-ը: Գլխավոր մրցանակը ստացել է Ջուլիա Դյուկորնոյի «Տիտան» ֆիլմը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am