Շվեդիայում բանտարկյալները գերեվարել են բանտի աշխատակիցներին

Armenpress 18:37, 21 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդական Հելբի բանտի երկու ազատազրկվածներ բանտի երկու աշխատակցի գերեվարել են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Բանտարկյալները, ովքեր դատապարտված են ծանր հանցագործությունների համար, պահանջել են իրենց համար ուղղաթիռ ուղարկել:

Դեպքի վայրում աշխատում է ոստիկանությունը:

Ուշագրավ է, որ Հելբի բանտը, որը նախատեսված է 98 հանցագործի համար, համարվում է անվտանգության ամենամեծ մակարդակն ունեցող կալանավայրերից:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am