Փրկարարները հուլիս ամսին օրվա ընթացքում ունեցել են հրդեհի բռնկման մինչև 50 ահազանգ  

Armenpress 15:38, 21 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ջերմաստիճանի կրուկ բարձրացմանը զուգահեռ փրկարարների աշխատանքում դժվարություններ են առաջանում, սակայն նրանք կարողանում են հստակորեն կատարել իրենց առջև դրված խնդիրները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույց այս մասին Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը: 

«Այս պահի դրությամբ նման լուրջ խնդիր չունենք, սակայն մոտակա օրերին սպասվում է ջերմաստիճանի կտրուկ բարձացում: Ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ մեր աշխատանքում առաջանում են դժվարություններ: Մեզ համար շատ ծանրաբեռնված էր հունիս ամիսը: Հիշում եք, հունիս ամսին ինչպիսի հրդեհային վիճակ էր, ունեցել ենք մեկ օրվա ընթացքում մինչև 50 հրդեհի կանչ: Իհարկե, փառք ու պատիվ մեր փրկարարներին,  որոնք իրենց առջև դրված խնդիրները կարողացել են հստակորեն կատարել»,- ընդգծեց Փիլոյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am