Լուի վան Գալը կգլխավորի Նիդերլանդների ֆուտբոլի ազգային թիմը  

Armenpress 12:55, 21 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդների ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնը կրկին կստանձնի Լուի վան Գալը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են միջազգային ԶԼՄ-ները: Վան Գալը և Նիդերլանդների ֆուտբոլի թագավորական ֆեդերացիան եզրափակում են բանակցությունները, պայմանագիրը նախատեսված կլինի երկու տարվա համար:

Լուի վան Գալը Նիդրելանդների ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր 2000-2001, 2012-14 թվականներին:

Հունիսի 29-ին հայտնի դարձավ, որ Նիդերլանդների ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրը հեռացվել է պաշտոնից: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչում Նիդերլանդների ազգային ընտրանին պարտություն կրեց Չեխիայից 0:2 հաշվով և դուրս մնաց հետագա պայքարից: Եվրո-2020-ի խմբային փուլում Նիդերլանդները հաղթել էր բոլոր երեք խաղերում: Ֆրանկ դե Բուրը 51 տարեկան է: Նիդերլանդների ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականին` փոխարինելով Ռոնալդ Կումանին: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am