Անդրեյ Ռուդենկոն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկել Է ԼՂ հիմնախնդրի կարգավորման հրատապ հարցերը

Armenpress 14:24, 20 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները եւ Լեռնային Ղարաբաղի խնդրով ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչը հուլիսի 20-ին քննարկել են տարածաշրջանի իրադրությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Զրույցի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հրատապ հարցերը՝ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի համաձայնությունների հաշվառմամբ»,- ասված Է ՌԴ-ի արտգործնախարարության հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am