Վաշինգտոնում հնչած կրակոցներից երեխա է մահացել

Armenpress 11:46, 17 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնում տեղի ունեցած կրակոցների հետևանքով մեկ երեխա է մահացել, իսկ հինգ մեծահասակ վիրավորվել են:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է CNN-ը:

Ոստիկանության հաղորդմամբ՝ 6-ամյա աղջիկը մահացել է հիվանդանոցում: Վիրավորում ստացած երեք տղամարդու և երկու կանանց կյանքին ոչինչ չի սպառնում:

Կրակոցների առնչությամբ ձերբակալություններ դեռ չեն եղել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am