Աֆղանստանի օդուժը դադարեցրել Է գործողությունը Պակիստանի հետ սահմանին

Armenpress 15:36, 16 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանի ռազմաօդային ուժերը դադարեցրել են Պակիստանի հետ սահմանին Սփին Բոլդաք բնակավայրը «Թալիբան» արմատական շարժման զինյալներից ազատելու գործողությունն Իսլամաբադի կողմից նախազգուշացումից հետո: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 16-ին այդ մասին հայտնել Է TOLO News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Աֆղանստանի կառավարության մի աղբյուր: Սփին Բոլդաքում (Ղանդահարի նահանգ) գործողությունը դադարեցվել Է Պակիստանի ռազմաօդային ուժերի միջամտության ռիսկի պատճառով: Աֆղանստանի առաջն փոխնախագահ Ամրուլլա Սալեհը հուլիսի 16-ին հայտարարել Է, որ Իսլամաբադը Քաբուլին ծանուցել Է մարտական օդուժի կիրառման հնարավորության մասին, եթե աֆղանական ուժերը փորձեն թալիբներին դուրս մղել «Սփին Բոլդաք» հսկիչ անցակետից:

Պակիստանը հուլիսի 16-ին հերքել Է այդ տեղեկությունները: «Հակառակ Աֆղանստանի փոխնախագահի պնդման Պակիստանի ռազմաօդային ուժերը երբեք ոչինչ չեն հաղորդել Աֆղանստանի ռազմաօդային ուժերին»,- ասված Է Պակիստանի ԱԳ նախարարության Facebook-ում զետեղված հաղորդագրության մեջ: Գերատեսչությունում ճշտել են, որ Քաբուլն Իսլամաբադին ծանուցել Է Պակիստանի հետ սահմանին Չաման բնակավայրի շրջանում ռազմաօդային գործողություն կատարելու մտադրության մասին:

Պակիստանը «դական Է արձագանքել իր տարածքում գործելու՝ Աֆղանստանի կառավարության իրավունքին», չնայած այն բանին, որ պետական սահմանին այդքան մոտ ռազմական գործողությունները սովորաբար թույլ չեն տրվում միջազգային պրակտիկայում: Հուլիսի 14-ին հայտնի Է դարձել, որ «Թալիբան» շարժումը գրավել Է Պակիստանի հետ սահմանին «Սփին Բոլդաք» - Չաման» անցման հիմնական կետը Ղանդահարի նահանգում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am