«Ուրարտու»-ն պարտվեց Երևանում և դուրս մնաց Կոնֆերենցիաների լիգայից

Armenpress 21:54, 15 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղի շրջանակներում Երևանի «Ուրարտու»-ն սեփական հարկի տակ ընդունել էր սլովենական «Մարիբոր»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ուրարտու»-ի մարզաբազայի մարզադաշտում կայացած խաղի մեկնարկն ընթանում էր փոխադարձ գրոհներով: «Ուրարտու»-ն խաղակեսի միջնամասում մի քանի լուրջ հնարավորություն ուներ, սակայն առավել սուր գրոհում էր «Մարիբոր»-ը: Թիմերն ընդմիջման գնդացին զրոյական ոչ-ոքի հաշվով:

Երկրորդ կեսի մեկնարկում «Ուրարտու»-ն գրոհում էր, սակայն մրցակցի դարպասը տանող ճանապարհն այդպես էլ չէր գտնում: «Մարիբոր»-ը շեշտը դրել էր արագ հակագրոների վրա, որը նույնպես արդյունավետ չէր մինչև 84-րդ րոպեին: «Մարիբոր»-ի կազմում գոլի հեղինակ դարձավ Դանիել Շտուրմը:

«Ուրարտու»-«Մարիբոր»` 0:1:

Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր «Մարիբոր»-ի նվազագույն առավելությամբ (1:0): «Ուրարտու»-ն դուրս մնաց հետագա պայքարից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am