Շառլ Միշելը կայցելի Հայաստան

Armenpress 12:51, 15 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կայցելի Հայաստան:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավորած պատվիրակության՝ ՀՀ այցի կազմակերպչական աշխատանքների մասին, որը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:

Շառլ Միշելի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում կլինի հուլիսի 16-17-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am