Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 163 նոր դեպք, առողջացել է 126 մարդ

Armenpress 11:12, 15 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հուլիսի 15-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 163 նոր դեպք, առողջացել է 126 քաղաքացի, արձանագրվել է մահվան 4 նոր դեպք: Մեկ օրում կատարվել է 5662 թեստավորում: Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 1253 024-ի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: 

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 226 949 դեպք, որոնցից 218 022-ն` առողջացած, 4556-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3261 պացիենտ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am