Մասիսի քաղաքապետի եղբայրը կալանավորվել է

Armenpress 14:41, 13 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը կալանավորվել է:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը: Գոռ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը):

Նույն գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել նաև երեք այլ անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի առաջին մասով (մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը): Վերջիններս նույնպես կալանավորվել են:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am