«Չորս դաշնամուր» խորագրով երեկոյին կհնչեն դասական հեղինակների գործեր

Armenpress 11:28, 13 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական կամերային նվագախումբը հուլիսի 16-ին «Արամ Խաչատրյան»   համերգասրահում հանդես կգա «Չորս դաշնամուր» խորագրով համերգով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արդեն իսկ սիրված նախագծի ընթացքում նվագախումբը հանդես կգա գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ:

Համերգին որպես մենակատարներ ելույթ կունենան չորս հանրաճանաչ դաշնակահարներ Էլիան Ռեյեսը (Բելգիա), Քեյ Սաոթոմէն (Ճապոնիա), Լող Ֆավղը Կանը (Ֆրանսիա) և Վահան Մարտիրոսյանը: Չորս դաշնամուրը և նվագախումբը միաժամանակ կներկայանան մեկ բեմում:

Համերգային ծրագրում Խաչատրյանի, Վիվալդիի, Շտրաուսի, Պրոկոֆևի, Բիզեի ստեղծագործություններն են: Ստեղծագործությունների մեծ մասը մշակված է հատուկ համերգի համար:

«Չորս դաշնամուր` մեկ բեմում» նախագիծն առաջին անգամ Հայաստանում ներկայացվել է 2015 թվականին: Հայաստանում նախագիծը մեծ հաջողություն ունեցավ և կրկնվեց մի քանի անգամ՝ տարբեր դաշնակահարների մասնակցությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am