Երևանը Ուկրաինական միջազգային ավիաուղիների լավագույն հինգ ուղղությունների ցանկում է

Armenpress 18:12, 12 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մայրաքաղաք Երևանը Ուկրաինական միջազգային ավիաուղիների ամենաճանաչված ուղղությունների հնգյակում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է AnalitikaUA.net-ը: Ուկրաինական միջազգային ավիաուղիներն ավելացնում է թռիչքների թիվն առավել ճանաչված միջազգային ուղղություններով՝ պայմանավորված պահանջարկի մեծացմամբ:

Նշվում է, որ պահանջարկը պայմանավորված է սահմանահատումների հետ կապված պայմանների մեղմացմամբ: Թռիչքներն ավելացվում են Կիևից  դեպի Հունաստան, Լառնակա, Կահիրե, Բաքու, Երևան:

Ուկրաինայից դեպի Հայաստան ավիաթռիչքներ իրականցնում են SkyUp-ը, Bees-ը, Ուկրաինական միջազգային ավիաուղիները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am