ԿԸՀ-ն բավարարել է Մխիթար Զաքարյանի նկատմամբ  քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը

Armenpress 12:46, 11 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել է բավարարել Մեղրի համայնքի նախկին ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 17-րդ համար Մխիթար Զաքարյանի նկատմամբ  քրեական հետապնդում հարուցելու և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համաձայնություն տալու մասին դատախազության միջնորդությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԿԸՀ-ի որոշման մեջ նշված է, որ նիստը հետաձգվել էր հուլիսի 11, քանի որ Մխիթար Զաքարյանը դիմել էր իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ ազատությունից զրկելու միջնորդության քննարկման նիստը հետաձգել, որպեսզի կարողանա մասնակցել նիստին եւ իրացնել իր իրավունքը։

ԿԸՀ-ն ընդառաջել էր Մխիթար Զաքարյանի դիմումին և նիստը հետաձգվել ու նշանակվել հուլիսի 11-ին։ Չնայած նա ծանուցվել էր նիստի տեղի ու ժամանակի մասին, սակայն նիստին չի ներկայացել։ Ավելի վաղ Մխիթար  Զաքարյանը մտադրություն էր հայտնել վերցնելու Ազգային ժողովի պատգամավորի մանդատը ու հուլիսի 9-ին հրաժարական էր տվել Մեղրիի համայնքի ղեկավարի պաշտոնից։

Լրատվամիջոցներու տարածվող տեղեկությունների համաձայն՝ նրան մեղադրում են համայնքային բյուջեից յուրացումներ կատարելու համար։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am