«Հայոց Հայրենիք» կուսակցությունն ամենաքիչն է օգտագործել անվճար եթերը

Armenpress 12:04, 11 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Հայոց Հայրենիք» կուսակցությունը նախընտրական քարոզարշավի ընթացքում Հանրային հեռուստատեսության և ռադիոյի 90 րոպե անվճար եթերից օգտագործել է 13 րոպեն։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Սահմանադրական դատարանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննության ժամանակ այս մասին հայտնեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։

«Յուրաքանչյուր կուսակցություն նախընտրական քարոզարշավի ընթացքում հնարավորություն ուներ 90 րոպե անվճար օգտագործել Հանրային հեռուստատեսության և ռադիոյի եթերը, առանց որևէ հավելյալ ջանքերի։ Երբ նայեցինք կուսակցությունների կողմից անվճար եթերի օգտագործման տվյալները՝ ամենացածր ցուցանիշը «Հայոց Հայրենիք» կուսակցությունը ունի։ Միայն մեկ կուսակցություն ավելի ցածր ուներ՝ «Հայոց Արծիվներ» կուսակցությունն էր, բայց նրանք դուրս էին եկել ընտրապայքարից։ 90 րոպե անվճար եթերից «Հայոց Հայրենիք» կուսակցությունը օգտագործել է ընդամենը 13 րոպեն»,- ասաց Հակոբյանը։

ՍԴ-ում ընտրությունների արդյունքները վիճարկել է 4 քաղաքական ուժ: Սահմանադրական դատարանը որոշել էր միավորել ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումները, քանի որ դիմումները վերաբերվում են նույն հարցին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am