Նիդերլանդների խորհրդարանի կողմից Եզդիների ցեղասպանության ճանաչումը պատմական որոշում է. ՀՀ ԱԺ պատգամավոր

Armenpress 20:46, 6 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդների խորհրդարանը, պաշտոնապես ճանաչելով Եզդիների ցեղասպանությունը, իր ավանդն է ներդրել ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված պայքարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս գնահատականը «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ ներկայացրել է ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի եզդի համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը։

«Շնորհակալություն, Նիդերլանդներ։

Այսօր Նիդեռլանդների Թագավորության խորհրդարանը պատմական որոշում կայացրեց և պաշտոնապես ճանաչեց Եզդիների ցեղասպանությունը` իր ավանդը ներդնելով ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված պայքարին»,- նշել է պատգամավորը։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am