Eurowings ավիաընկերությունը Քյոլն - Երևան - Քյոլն երթուղով չվերթեր կիրականացնի

Armenpress 15:05, 6 Հուլիս, 2021

ԵԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանական բյուջետային Eurowings ավիաընկերությունը օգոստոսի 6-ից կմեկնարկի Քյոլն- Երևան- Քյոլն երթուղով չվերթեր: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին «Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ից: 

«Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր ուրբաթ:Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am