Վրաստանի ածխահանքերից մեկում հանքափորները գործադուլ են հայտարարել

Armenpress 13:52, 3 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Վրաստանի Տկիբուլի քաղաքի ածխահանքի հանքափորները հուլիսի 3-ին հրաժարվել են դուրս գալ  աշխատանքի՝ պահանջելով ավելացնել աշխատավարձը 300 վրացական լարիով (շուրջ 98 ԱՄՆ դոլար): Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Վրաստանի Հանրային հեռուստաընկերությունը:

Ածխահանքի սեփականատեր «Սակնախշիրի» ընկերությունից հայտնել են, որ պատրաստ են քննարկել հանքափորների պահանջները:

«Սակնախշիրի» ընկերությունը «Վրացական արդյունաբերական խումբ» հոլդինգի դուստր ձեռնարկությունն է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am