Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 118 նոր դեպք, առողջացել է 95 մարդ

Armenpress 11:30, 2 Հուլիս, 2021
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հուլիսի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 118 նոր դեպք, առողջացել է 95 քաղաքացի, գրանցվել է մահվան 1 դեպք: Մեկ օրում կատարվել է 3656 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 1192578-ի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 225339 դեպք, որոնցից 216977-ն առողջացման, 4518-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 2744 պացիենտ: Արձանագրվել է նաև մահվան 1100 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
ՀՀ կառավարության հունվարի 11-ի որոշման համաձայն՝  կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով 2020 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը սահմանված կարանտինը երկարաձգվել է մինչև հուլիսի 11-ը։


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am