ԱՄՆ Նյու Ջերսի նահանգը ճանաչել է Արցախի անկախությունը

Armenpress 23:36, 30 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ Նյու Ջերսի նահանգը ճանաչել է Արցախի անկախությունը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ամերիկայի հայ դատի հանձնաժողովը: Նյու Ջերսիի նահանգի սենատը միաձայն ընդունել է համար 71 բանաձևը։ Սենատն Արցախը ճանաչելուց բացի դատապարտել է Թուրքիային ու Ադրբեջանին Արցախի ու Հայաստանի խաղաղ բնակչության դեմ ագրեսիայի համար և վերահաստատել Հայոց ցեղասպանության ճանաչումը:

Նյու Ջերսին Արցախի անկախությանը ճանաչած ԱՄՆ 10-րդ նահանգն է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am