TikTok–ը փակել է երեխաների պատկանող շուրջ 7 մլն օգտահաշիվ

Armenpress 21:43, 30 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: TikTok սոցիալական ցանցի ղեկավարությունը հայտարարել է, որ 2021 թվականի առաջին քառորդում փակել է ավելի 7 մլն օգտահաշիվներ, որոնք ենթադրաբար պատկանել են մինչև 13 տարեկան երեխաների: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ում TikTok-ի ամենօրյա օգտատերերի մեկ երրորդը մինչև 14 տարեկան երեխաներն են:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am