Բայդենը հայտարարել է, որ Իրանը միջուկային զենք չի ստանա իր հսկողության դեպքում

Armenpress 12:02, 29 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել Է, որ չի հանդուրժի միջուկային զենքի առկայությունն Իրանում: Դրանում Միացյալ Նահանգների ղեկավարը հավաստիացրել Է Իսրայելի հեռացող նախագահ Ռեուվեն Ռիվլինին՝ Սպիտակ տանը տեղի ունեցած նրանց հանդիպման ժամանակ: Այդ մասին գրում Է Associated Press-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բայդենն ընդգծել Է, որ «Իրանը երբեք միջուկային զենք չի ստանա, քանի դեռ ես դա հսկում եմ»: ԱՄՆ-ի նախագահը նշել Է, որ ավելի վաղ հրաման Է տվել ավիահարվածներ հասցնել այն օբյեկտներին, որոնք, ինչպես կարծում են ամերիկացի զինվորականները, օգտագործվել են Իրանի կողմից աջակցություն ստացած զինյալների կողմից:

Թիրախները գտնվում Էին Իրաքի եւ Սիրիայի սահմանի վրա: Պետդումայի պաշտպանության կոմիտեի փոխնախագահ Յուրի Շվիտկինը հայտարարել Է, որ ԱՄՆ-ի ավիահարվածներն իրանամետ ուժերին անօրինական են եւ ագրեսիայի ակտ՝ այդ պետությունների նկատմամբ:

Անցած շաբաթ Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետ Ավիվ Քոչավին հանդիպում Է ունեցել ազգային անվտանգության գծով Բայդենի խորհրդական Ջեյք Սալիվանի հետ եւ անհամաձայնություն հայտնել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի կատարմանը վերադառնալու ԱՄՆ-ի ձգտմանը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am