Մեր գործընկերները մեծ եռանդով աշխատում են ավտոբուսները ժամանակին Երևան հասցնելու համար. Հայկ Մարության

Armenpress 10:22, 28 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը տեսանյութ է հրապարակել Երևանի հասարակական տրանսպորտի համար նախատեսված ավտոբուսների արտադրության գործընթացից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մարությանը տեսանյութը հրապարակել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ կից կատարելով հետևյալ գրառումը.

«Ժոնգտոնգ գործարանի մեր գործընկերները մեծ եռանդով աշխատում են՝ մեր պատվիրած ավտոբուսները ժամանակին Երևան հասցնելու համար: Հիշեցնեմ, որ 211 հատ 8,5 մետրանոց ավտոբուսների մատակարարումը կսկսվի այս տարվա աշնանը: Եվս 100 բարձրակարգ ավտոբուս նախատեսում ենք ունենալ հաջորդ տարվա առաջին կեսին:

Շարունակում ենք երևանցիներին մեր խոսք տված ծրագրերի կատարումը»,-գրել է Մարությանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am