Երեք քաղաքական ուժ ԿԸՀ է դիմել ԱԺ արտահերթ ընտրություններն անվավեր ճանաչելու հարցով

Armenpress 15:11, 27 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներից, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունից ստացել է  դիմումներ ՀՀ ԱԺ հունիսի 20-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունիսի ՀՀ ԿԸՀ՝ դրանց արդյունքների ամփոփմանը նվիրված նիստին հայտնեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Նրա խոսքով՝ դիմում ներկայացրած քաղաքական ուժերը դիմումները հիմնավորել են քարոզարշավի և ընտրությունների ընթացքում խախտումներով, որոնք վերաբերել են, մասնավորապես, ընտրողների վրա ճնշմանը, բռնության կոչերին, վարչական ռեսուրսի չարաշահմանը։

Ընտրությունների վերջնական արդյունքները՝ սույն հղմամբ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am