Ինդոնեզիայում Մերապի հրաբուխը 1 կմ բարձրությամբ մոխիր եւ ծուխ է արտանետել

Armenpress 14:13, 25 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինդոնեզիայի ամենաակտիվ գործող հրաբուխը՝ Մերապին, որը գտնվում Է Ճավա կղզում, շուրջ 1 կիլոմետր բարձրությամբ մոխիր եւ ծուխ Է արտանետել: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 25-ին այդ մասին հայտնել Է «Սինհուա գործակալությունը՝ վկայակոչելով Երկրաբանական աղետների ոլորտում հետազոտությունների եւ տեխնոլոգիաների մշակման կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով՝ տեղի Է ունեցել նաեւ հրաբխային ապարների արտանետում: Ժայթքումը տարածվել Է Մերապիի խառնարանից մինչեւ 3 կիլոմետր դեպի հարավ - արեւելք:

Կենտրոնում բնակչությանը կոչ են արել պահպանելու հանգստւթյուն եւ կրելու պաշտպանական դիմակներ: Ավերածությունների եւ տուժածների մասին տվյալներ չեն ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am