Համայնքներին տրամադրվող սուբվենցիոն միջոցները կավելացվեն ավելի քան 500 մլն դրամով

Armenpress 21:09, 24 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը 554 մլն 380.7  հազար դրամ կհատկացնի Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզպետարաններին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում:

Ըստ նախագծի հիմնավորման, միջոցները հատկացվում են համայնքներին պետբյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am