ՀՀ բնապահպանության նախարարությունը ճնշում չի գործադրել աշխատակիցների վրա. Ռոմանոս Պետրոսյան

Armenpress 17:39, 24 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բնապահպանության նախարարությունն արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ աշխատակիցների վրա ճնշում չի գործադրել: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը՝ ավելացնելով, որ ինքը տեղեկություն չունի կառավարությունում աշխատողների վրա ճնշումների մասին:

«Մեր գերատեսչությունում աշխատում են ՀՅԴ ամենանշանավոր ներկայացուցիչների որդիները, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամների հարազատները, ովքեր պատշաճ կերպով կատարում են  իրենց աշխատանքը: Մենք ունենք ավելի քան 10 այդպիսի աշխատակից, և նրանք նորմալ աշխատում են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Ռոմանոս Պետրոսյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am