Նախընտրական քարոզարշավի հետևանքով սպասվում է կորոնավիրուսի տարածվածության որոշակի աճ

Armenpress 17:05, 24 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախընտրական քարոզարշավի հետևանքով Հայաստանում սպասվում է կորոնավիրուսի տարածվածության որոշակի աճ: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ ավելացնելով, որ նախորդ 7 և 14 օրերի համեմատականներն արդեն ցույց են տալիս վարակվածության մի փոքր աճ:

«Իհարկե պետք է ամեն ինչ անենք, որ այդ աճը չլինի կտրուկ, չլինի մեծ: Պատվաստումներն այս ընթացքում պիտի օգնեն, որ մենք խուսափենք նման աճից: Բայց այո, իհարկե, նման տեղաշարժերի ակտիվացումը բոլոր մարզերով, Երևան քաղաքով, իհարկե իր դերը խաղալու է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարի պաշտոնակատարը:

Ընտրությունների օրը, նրա խոսքով, ընտրական բոլոր տեղամասերում գործընթացը պատշաճ ձևով էր կազմակերպված, եւ թե քաղաքացիները, թե ոստիկանությունը, թե հանձնաժողովի անդամները խիստ կերպով դիմակ էին կրում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am