Օձի խայթոցով Գյումրի ԲԿ տեղափոխված հիվանդը շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ  

Armenpress 15:15, 24 Հունիս, 2021

ԳՅՈՒՄՐԻ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Օձի խայթոցով «Գյումրի» ԲԿ  տեղափոխված տուժածը շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ:  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝  տուժածը հիվանդանոց է տեղափոխվել հունիսի 23-ի երեկոյան:  «Տուժածը ստացել է համապատասխան պատվաստանյութը, բայց դեռ ունի վերջույթի այտուցվածություն: Նրա բուժումը այս պահին էլ շարունակվում է»,-«Արմենպրես»-ին նշեց «Գյումրի» ԲԿ գլխավոր բժշկ Արմեն Խաչատրյանը: 

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի Շիրակի մարզի մասնագետները՝  օձը եղել է տափաստանային իժ տեսակի: «Տուժածի հետագա բուժման կազմակերպման նպատակով մեզ դիմել էին «Գյումրի» կենտրոնից: Ի դեպ, տուժածի հարազատները կարողացել էին բռնել օձին, ինչի շնորհիվ էլ պարզել ենք դրա տեսակը: Տափաստանային իժ Շիրակի մարզի տարածքում թեև հանդիպում է, սակայն սա նմանատիպ տեսակի  առաջին խայթոցի դեպքն է»,-նշեց ՃԿ Շիրակի մարզային կենտրոնի պետ Մարտին Մկոյանը՝ վստահեցնելով, որ օձը վնասազերծված է և տեղափոխված անվտանգ տարածք։

Արմենուհի Մխոյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am