Գերազանցության մեդալի հավակնորդները քննություն են հանձնել «Մաթեմատիկա» առարկայից

Armenpress 18:16, 23 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերազանցության մեդալի հավակնորդները հունիսի 23-ին հանձնել են «Մաթեմատիկա» առարկայի կենտրոնացված քննությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, այդ նպատակով ձևավորվել է քննական 3 կենտրոն: Հավակնորդներից 23-ը «Մաթեմատիկա» առարկայի կենտրոնացված քննությունը հանձնել է Երևանում՝ ԵՊՀ առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում,  Սյունիքում՝ Գորիսի թիվ 4 ավագ դպրոցում, քննություն է հանձնել 16, Շիրակում՝ Գյումրու թիվ 45 հիմնական դպրոցում` 17 հոգի:

 Ըստ աղբյուրի՝ գերազանցության մեդալի «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննությունը տեղի էր ունեցել հունիսի 9-ին:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի 388-Ն հրամանով սահմանված կարգի համաձայն` պետական ավարտական քննություններից 20 միավորային համակարգում` 18, 19, 20 կամ 10 միավորային համակարգում` 9, 10 միավոր ստացած և «Ֆիզկուլտուրա» առարկայից ստուգարք հանձնած մեդալի հավակնորդները ստանում են «Գերազանցության» նշումով միջնակարգ կրթության ատեստատ և պարգևատրվում են մեդալով:  

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am