Ծննդյան օրվա առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն

Armenpress 17:54, 23 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Ուղերձում մասնավորապես նշվում է.

«Ձեր երկարամյա անձնուրաց աշխատանքը տարբեր ասպարեզներում՝ գիտությունից մինչև դիվանագիտություն և քաղաքականություն, միշտ եղել է Ձեր երկրին և ժողովրդին անկեղծ ծառայելու օրինակ:

Այս դժվարին պահին առանձնակի արժեք են ներկայացնում այն փոխադարձ վստահությունն ու անշահախնդիր բարեկամությունը, որոնք պատմականորեն կապում են Բելառուսն ու Հայաստանը: Համոզված եմ, որ այս ամուր հիմքի վրա մենք կկարողանանք լիարժեքորեն իրացնել հայ-բելառուսական հարաբերությունների ներուժը և ընդլայնել համատեղ գործունեությունը ինտեգրացիոն ծրագրերի շրջանակներում:

Պատրաստ եմ առավելագույնս նպաստել երկու պետությունների միջև համագործակցության հետագա զարգացմանը՝ ի նպաստ մեր քաղաքացիների»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am