Ռոբերտ Քոչարյանը անսպասելի է համարում ընտրությունների արդյունքները

Armenpress 11:41, 22 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանն անսպասելի է համարում հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Քոչարյանն այս մասին հայտնեց մամուլի ասուլիսի ժամանակ։ Նա նշեց, որ սոցիալական հարցումներն այլ պատկեր էին ցույց տալիս:

«Եղել են զանգվածային խախտումներ: Տեսել ենք վարչական ռեսուրսի կիրառում: Դիմելու ենք Սահմանադրական դատարան՝ արդյունքները բողոքարկելու համար: Շտաբները հավաքում են բոլոր այդ նյութերը»,- հավելեց Քոչարյանը։

Ընտրությունների նախնական արդյունքներով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընտրողների 53.92 տոկոս ձայները, «Հայաստան» դաշինքը՝ 21.04 տոկոսը, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23 տոկոսը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am