Բռնցքամարտիկ Համբարձում Հակոբյանը դուրս է եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ

Armenpress 00:05, 22 Հունիս, 2021

 

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայում ընթացող մինչև 22 տարեկանների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ունեցավ կիսաեզրափակիչի 2-րդ մասնակիցը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արթուր Բազեյանից բացի պայքարը շարունակում է նաև 81 կգ քաշային Համբարձում Հակոբյանը, ով 1/4 եզրափակիչում առավելության հասնելով Գերմանիան ներկայացնող Բեննոսա Էնիշի նկատմամբ ապահովեց առնվազն բրոնզե մեդալ: Հայ մարզիկն առաջին իսկ ռաունդից ուներ նկատելի առավելություն, տիրել էր կենտրոնին նաև ավելի շատ էր դիպուկ հարվածում: Առաջին ռաունդում բոլոր մրցավարները առավելությունը տվեցին Հակոբյանին, իսկ ընդհանուր դիմակայությունում մեր մարզիկը հաղթեց 4:1 հաշվով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am