Կարո Փայլանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ

Armenpress 15:19, 21 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի խորհրդարանի ազգությամբ հայ պատգամավոր Կարո Փայլանը շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում նրա կուսակցության տարած հաղթանակի առթիվ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փայլանը Փաշինյանին շնորհավորել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ:

«Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին և նրա կուսակցությանը, որը Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում կրկին հաղթեց և ստացավ մեծամասնություն՝ կառավարություն ձևավորելու համար»,- գրել է Փայլանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am