Կրեմլը տեսնում է ընտրություններում Փաշինյանի կուսակցության վստահ հաղթանակը. Պեսկով

Armenpress 13:50, 21 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը հետևում է Հայաստանում ընտրությունների հետ կապված իրավիճակին և ցանկանում է, որ ժողովրդի որոշումը օգնի երկրին դուրս գալ կայուն զարգացման գծի վրա:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մենք ողջունում ենք Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվությունն այն մասին, որ այս ընտրությունները կայացել են: Եվ, իհարկե, մենք տեսնում ենք, որ վստահ հաղթանակ է տարել Փաշինյանի կուսակցությունը: Մենք շնորհավորում ենք հայ ժողովրդին ընտրության առթիվ: Իհարկե, մենք ցանկանում ենք, որ հայ ժողովրդի այս ընտրությունն օգնի հաղթահարել այն դժվարությունները, որոնք հիմա ունի երկիրը և դուրս գալ զարգացման կայուն գծի վրա»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Մոսկվան գնահատում Հայաստանում ընտրությունների արդյունքները և ինչ տրամադրվածություն ունի Երևանի հետ փոխգործակցության առումով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am