Գործադուլի հետեւանքով շարժակազմերի կեսը դուրս չի եկել Փարիզի երկաթուղային գծեր

Armenpress 11:42, 21 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 21-ին խոշոր գործադուլ են անցկացնում Ֆրանսիայի Երկաթուղիների ազգային ընկերության (SNCF) Փարիզի տարածաշրջանի գծերի աշխատողները: Այդ մասին ասված Է գործարկու ընկերության կայքում զետեղված հայտարարության մեջ: Դրա հետեւանքով քաղաքային RER Էլեկտրագնացքի երեք գծեր Է դուրս եկել կեսից ոչ ավելին, մնացած վեց գծեր՝ մեկ երրորդից ոչ ավելին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Աշխատավորները եւ նրանց արհմիությունները դժգոհ են մրցակցության համար հատվածի բացումից, ինչը Ֆրանսիայի իշխանությունները կատարում են Եվրահանձնաժողովի պահանջով: RER-ի՝ Փարիզն սպասարկող մի շաք գծերի աշխատակիցներ առաջադրում են նաեւ մի շաք լրացուցիչ պահանջներ, որոնք մասնավորապես կապված են աշխատանքի պայմանների եւ մշտապես աճող ծանրաբեռնության հետ:

Գործադուլն անցկացվում Է Ֆրանսիայի դպրոցական կրթության համակարգի համար կարեւոր՝ բակալավրի աստիճանի քննություններն սկսվելու օրը: Այդ առնչությամբ SNCF-ն կրթության շրջանային բաժիններին վաղօրոք նախազգուշացրել Է դպրոցականների հնարավոր ուշացման մասին եւ դրանց ղեկավարությանը հորդորել Է ըմբռնումով վերաբերվել դրան:

Նաեւ SNCF-ն փարիզցիներին եւ մայրաքաղաքի Իլ դը Ֆրանսի տարածաշրջանի բնակչներին հորդորել Է ըստ հնարավորության այլ օրերի հետաձգել իրենց ուղեւորությունները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am