Երկու ուժեղ երկրաշարժ է գրանցվել Նոր Զելանդիայում

Armenpress 11:34, 21 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 20 րոպե ընդմիջմամբ 6,4 եւ 5,8 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Խաղաղ օվկիանոսում, Կերմադեկ աղեղնաձեւ կղզեխմբի (Նոր Զելանդիա) մերձակայքում: Այդ մասին հաղորդել Է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Ալթայե-Սայանսկիի մասնաճյուղում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ալթայե-Սայանսկիի մասնաճյուղի օպերատիվ մշակման տվյալներով՝ 6,4 մագնիտուդով երկրաշարժի Էպիկենտրոնը, որը գրանցվել Է հունիսի 20-ին Երեւանի ժամանակով 21:06-ին, գտնվել Է Նոր Զելանդիայի Հյուսիսային կղզու Տաուրանգ քաղաքից 1045 կիլոմետր դեպի հյուսիս-արեւելք եւ Կերմադեկ կղզեխմբի կազմում գտնվող Ռաուլ կղզուց 90 կիլոմետր դեպի հարավ-արեւելք: Էպիկենտրոնում ցնցումների ինտենսիվությամբ երկրաշարժը գնահատվում Է որպես «բավականին ուժեղ»:

Հունիսի 20-ին 8,8 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Երեւանի ժամանակով 21:25-ին, դրա Էպիկենտրոնը գտնվել Է Տաուրանգից 980 կիլոմետր դեպի հյուսիս-արեւելք, Ռաուլ կղզուց 118 կիլոմետր հարավ: Երկրորդ երկրաշարժը Էպիկենտրոնում ցնցումների ինտենսիվությամբ գրանցվել Է որպես «ավերիչ»:

Ինչպես հաղորդվել Է, աղեղնաձեւ կղզեխմբի մերձակայքում երկրաշարժերը պարբերաբար տեղի են ունենում մարտի սկզբից ի վեր: Ամենաուժեղ երկրաշարժը, որն այնտեղ տեղի Է ունեցել մարտի 4-ին, եղել Է 8,1 մագնիտուդով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am