Գագիկ Ծառուկյանը քվեարկեց հանուն անվտանգ հայրենիքի

Armenpress 12:26, 20 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Գագիկ Ծառուկյանը հունիսի 20-ին տիկնոջ՝ Ջավահիր Ծառուկյանի հետ քվեարկեց Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ծառուկյանն ու տիկինն իրենց քաղաքացիական  պարտքը կատարեցին  Առինջ համայնքի  29/29 ընտրատեղամասում: «Հանուն անվտանգ հայրենիքի և հզոր պետության». այսպես է վերնագրված Ծառուկյանի քվեարկության վերաբերյալ տեսանյութը:  

Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք: Ընտրողների ցուցակներում ընդգրկված է 2 միլիոն 593 հազար 572 ընտրող։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am