Արման Բաբաջանյանը հաղորդել է իր մեքենայի վրա կրակելու փաստի մասին

Armenpress 11:42, 20 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար, «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի ցուցակը գլխավորող Արման Բաբաջանյանը հայտնել է իր մեքենայի վրա կրակելու մասին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նա հրապարակել է մեքենայի վնասված դիմապակու լուսանկարը՝ գրելով. «Կրակել են ավտոմեքենայիս վրա: Երբ մարդասպանը, գողը, մաֆիոզը ազատության մեջ է այն էլ մասնակցում է ընտրության այսպիսի պատահարներից չենք խուսափելու»:

Բաբաջանյանը խոստացել է այլ մանրամասներ հաղորդել ավելի ուշ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am