Արցախից Երևան ուղևորվող ավտոբուսի վթարի հետևանքով վիրավորվել է 5 քաղաքացի

Armenpress 20:19, 18 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Արցախից Երևան ուղևորվող ավտոբուսի վթարի հետևանքով կա 5 վիրավոր, որոնցից  մեկի վիճակը ծայրահեղ ծանր է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:

«Նրանք այժմ գտնվում են Սիսիանի բժշկական կենտրոնում։ Նախարարության նախաձեռնությամբ երկու վիրաբույժներ են սանավիացիայով մեկնել Սիսիան՝ վիրահատական միջամտության համար, քանի որ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող արցախցու մոտ ուժեղ արյունահոսություն է: Նրա կյանքի համար պայքարում են բժիշկները»,- ասացին Առողջապահության նախարարությունից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am