ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը գործունեության 2 տարին ամփոփող զեկույց է հրապարակել

Armenpress 20:06, 17 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը գործունեության 2 տարին ամփոփող զեկույց է հրապարակել՝ նշելով, որ հավատարիմ է մնացել Հայաստանում և սփյուռքում հայերի ապագային և բարգավաճմանը, հայկական ինքնության պահպանությանը և հայ ազգի երկու անբաժանելի մասերի առավելագույն ինտեգրմանը։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։

«ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը հիմնադրվեց 2 տարի առաջ՝ 2019 թվականի հունիսի 11-ին, և չնայած անցած տարվա պատմական դժվար հանգամանքներին՝ մենք հավատարիմ մնացինք Հայաստանում և սփյուռքում հայերի ապագային և բարգավաճմանը, հայկական ինքնության պահպանությանը և հայ ազգի երկու անբաժանելի մասերի առավելագույն ինտեգրմանը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ երկամյա եռալեզու զեկույցն ամփոփ կերպով ներկայացնում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի գործունեությունը հիմնադրումից ի վեր: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am