ԱԺ նիստը սկսելու համար 4 ժամվա ընթացքում կրկին չեն գրանցվել բավարար թվով պատգամավորներ

Armenpress 14:39, 17 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի հունիսի 17-ի հերթական նիստը չկայացավ քվորում չլինելու պատճառով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ժամը 10:00-ին գրանցվել էր 7 պատգամավոր: ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը հայտնել էր, որ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` գրանցումը շարունակվում է մինչեւ անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվելը, բայց ոչ ավելի, քան 4 ժամ:    Ժամը 14:00-ին գրանցվել էր 20 պատգամավոր,  ինչը նիստի իրավազորության համար բավարար չէր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am