Քրիստինե Պեպելյանը երաժշտասերների դատին է հանձնել «Հիշատակներ» երգը

Armenpress 12:46, 17 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երգչուհի Քրիստինե Պեպելյանը հրապարակել է «Հիշատակներ» երգը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգն արդեն Պեպելյանի YouTube-ի պաշտոնական ալիքում է: Այն գործիքավորել է Կարնո Բաղդասարյանը:

Քրիստինե Պեպելյանը սովորել է Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի ջութակի դասարանում։ 1997-2003 թվականներին՝ Հայաստանի երգի պետական թատրոնում: Հետո ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժին։

Աշխատել է Հայաստանի առաջատար հեռուստաընկերություններում:  2013-ին եղել է «Հայաստանի ձայնը» նախագծի երաժշտական մարզիչ։

Հյուրախաղերով և մենահամերգներով այցելել է բազմաթիվ երկրներ։ Թողարկել է ձայնասկավառակներ,  տեսասկավառակներ, նկարահանել է մի շարք տեսահոլովակներ: Հատկապես սիրված են երգչուհու «Մայրիկ», «Հայ զինվոր», «Կյանքիդ գնով», «Չէ, չէ, չէ», «Աղոթք» և այլ ստեղծագործություններ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am