Պուտինի և Բայդենի հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանային հակամարտությունները

Armenpress 20:09, 16 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ բանակցությունները լավ են անցել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Պուտինը այս մասին հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ:

Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Ջո Բայդենի հետ քննարկվել է ռազմավարական կայունությունը, առևտրային հարաբերությունները, տարածաշրջանային անվտանգությունն ու կիբերանվտանգությունը:

«Մոտավորապես, հավանաբար, բոլորին հայտնի են թեմաները՝ ռազմավարական կայունություն, կիբերանվտանգություն, տարածաշրջանային հակամարտություններ, առեւտրային հարաբերություններ: Այո, խոսել ենք Արկտիկայում համագործակցության մասին», - ասել է Պուտինը:

ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջո Բայդենի նեղ եւ ընդլայնված կազմով բանակցությունները տևել են ընդհանուր առմամբ 4,5 ժամ ՝ ներառյալ ընդմիջումը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am