«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը երեկոյան Երևանում քայլերթ կիրականացնի

Armenpress 13:05, 16 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հունիսի 16-ին քայլերթ կիրականացնի Երևան քաղաքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ վարչապետի պաշտոնակատար, ՔՊ կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը հայտնեց Սյունիքի մարզում:

«Մեկնարկը կտրվի ժամը 19:00-ին Զեյթուն վարչական շրջանում: Մեր սիրելի երևանցիներին, զեյթունցիներին հրավիրում եմ այդ հանդիպմանը»,- նշեց Փաշինյանը:

Անդրադառնալով հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ նա հորդորեց բոլորին անպայման մասնակցել և քվեարկել իրենց օգտին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am