Խաղաղապահներն ապահովում են Մարտունու շրջանի ջրագծի վերականգնողական աշխատանքների անվտանգությունը

Armenpress 12:15, 16 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի զինծառայողները կատարում են հրադադարի ռեժիմի վերահսկման և Արցախում կողմերի սահմանազատման գծի մերձակայքում բնակավայրերի ենթակառուցվածքի վերականգնողական աշխատանքների անվտանգության ապահովման խնդիրները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

Մարտունու շրջանում ռուսա անվտանգության ապահովման նպատակով ստանյան խաղաղապահներն իրականացնում են վերականգնողական աշխատանքներ՝ երկու բնակավայր ջրով ապահովելու համար ջրատար մայրուղի կառուցելու ուղղությամբ:

Անմիջապես վերականգնողական աշխատանքների վայրում սակրավորները զննում են իրականացրել հարակից տարածքում, որից հետո թույլատրել են ինժեներական տեխնիկայի աշխատանքը:

20 կմ խողովակաշարը փոխելուց հետո Արցախի Թաղավարդ և Կարմիր Շուկա գյուղերի ավելի քան 2 500 բնակիչ կապահովվի խմելու ջրով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am