Էրդողանը ժամանել է Բաքու

Armenpress 10:12, 15 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանել է Բաքու: Էրդողանին եւ նրա տիկնոջը՝ Էմինեին, օդանավակայանում դիմավորել են Ադրբեջանի Հանրապետության վարչապետի առաջին տեղակալ Յաղուբ Էյուբովը, արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովը եւ այլ պաշտոնատար անձինք: 

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները, սպասվում Է, որ Թուրքիայի նախագահը կայցելի 2020թ. 44-օրյա պատերազմում Բաքվի վերահսկողության տակ անցած Ֆիզուլի, իսկ օկուպացված հայկական բերդաքաղաք Շուշիում Էրդողանին կդիմավորի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am