Ծանրորդները ուսումնամարզական հավաքի են Աբովյանում  

Armenpress 16:02, 14 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց  հավաքականը սկսել է Օլիմպիական խաղերի վերջնական նախապատրաստական փուլը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի հավաքականի մարզիչ Վիգեն Խաչատրյանը: «Սկսել ենք ուսումնամարզական հավաքը Աբովյանի մարզաբազայում և մեր նպատակը Օլիմպիական խաղերին հնարավորինս լավ նախապատրաստվելն է»,-ասաց Խաչատրյանը: Նա փաստեց, որ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիա է ներկայացվել այն մարզիկներին անունները, որոնք կմասնակցեն Օլիմպիական խաղերին: Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակցելու հնարավորություն կստանան Սիմոն Մարտիրոսյնաը և Իզաբելլա Յայլյանը:

Ծանրամարտի ընտրանու ուսումնամարզական հավաքը նախատեսված է մինչև հուլիսի կեսեր: Հավաքին մասնակցում է 14 մարզիկ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am