ՆԱՏՕ-ն մտադիր չէ սառը պատերազմ սկսել Չինաստանի դեմ. Ստոլտենբերգ

Armenpress 14:02, 14 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի 30 երկրների պետությունների ղեկավարների գագաթնաժողովը կհայտարարի Չինաստանին համակարգայնորեն դիմակայություն սկսելու մասին, բայց սառը պատերազմ չի սանձազերծի Պեկինի դեմ: Հունիսի 14-ին այդ մասին լրագրողներին հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը դաշինքի գագաթնաժողի բացումից առաջ, տեղեկտացնում Է «Արմենպրես»-ը:

«ՆԱՏՕ-ի ոչ մի երկիր չի կարող միայնակ դիմակայելՉինաստանի կողմից անվտանգության մարտահրավերներին, ուստի դաշինքն առաջին անգամ կհայտարարի Չինաստանի նկատմամբ միասնական դիրքորոշման մասին»,- ընդգծել Է նա: Ստոլտենբերգը հավելել Է, որ դաշինքը «մտադիր չԷ սառը պատերազմ սկսել ՉԺՀ-ի դեմ եւ պատրաստ Է նրա հետ համագործակցության» այն հարցերի շուրջը, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում, ներառյալ սպառազինությունների նկատմամբ վերահսկողությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am