Դանիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել Էրիկսենի առողջական վիճակի մասին

Armenpress 21:52, 12 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դանիայի ֆուտբոլի ֆեդերացիան հանդես է եկել հայտարարությամբ` անդրադառնալով Կրիստիան Էրիկսենի առողջական վիճակին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տարածված հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է. «Կրիստիան Էրիկսենը հիվանդանոցում է, բժիշկները շարունակում են իրենց աշխատանքը նրա հետ»:

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության B խմբի առաջին տուրի Դանիա-Ֆինլանդիա խաղի առաջին կեսի ավարտին մոտ, խաղային իրավիճակում, քայլելլիս Կրիստիան Էրիկսենը կորցրեց գիտակցությունը և ընկավ: Հենց խաղադաշտում բժիշկները փորձում էին արհեստական շնչառության միջոցով օգնել ֆուտբոլիստին: Հաջորդիվ` շրջապատված ծածկոցներով և Դանիայի հավաքականի ֆուտբոլիստներով, բժիշկները դուրս բերեցին Էրիկսենին մարզադաշտից: ՈւԵՖԱ-ի պաշտոնական աղբյուրների տեղեկությամբ Էրիկսենի վիճակը ստաբիլ է:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am